Basic information
Number
N 1313-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (11.08.2020-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2020.08.10-2020.08.23 Պաշտոնական հրապարակման օրը 10.08.2020
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
06.08.2020
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
07.08.2020
Effective date
11.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 օգոստոսի 2020 թվականի N 1313-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 3 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

2. Հակակոռուպցիոն կոմիտեի շենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2020 թվականին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացնել 12,815.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով)։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. օգոստոսի 7

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

օգոստոսի 6-ի N 1313-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

օգոստոսի 6-ի N 1313-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2020 թվականի

օգոստոսի 6-ի N 1313-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2020 թվականի

օգոստոսի 6-ի N 1313-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2020 թվականի

օգոստոսի 6-ի N 1313-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2020 թվականի

օգոստոսի 6-ի N 1313-Ն որոշման

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2020 թվականի

օգոստոսի 6-ի N 1313-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 օգոստոսի 2020 թվական: