Basic information
Number
N 1341-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (15.08.2020-14.12.2020)
Status
Գործողությունը դադարեցված է
Source
Միասնական կայք 2020.08.10-2020.08.23 Պաշտոնական հրապարակման օրը 14.08.2020
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
13.08.2020
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
14.08.2020
Effective date
15.08.2020
Interrupt date
14.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 օգոստոսի 2020 թվականի N 1341-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենային և ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները, հսկիչ-դրամարկղային մեքենան հարկային մարմնում գրանցման և գրանցումից հանման կարգն ու հսկիչ-դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները հաստատելու մասին» N 1318-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում «6-րդ ամսվա» բառերը փոխարինել «12-րդ ամսվա» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. օգոստոսի 14

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2020 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation