Basic information
Number
N 2140-Ն
Type
Որոշում
Act type
Պաշտոնական Ինկորպորացիա (29.08.2020-23.04.2022)
Status
Չի գործում
Source
ՀՀՊՏ 2003.01.29/6(241) Հոդ.111
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
26.12.2002
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
28.12.2002
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
13.01.2003
Effective date
30.01.2003
Interrupt date
23.04.2022

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 հունվարի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 դեկտեմբերի 2002 թվականի N 2140-Ն

 

ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՊԱՆԱԾ, ԲԱՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ԴԵՌ ՉՍՏԱՑԱԾ ԵՎ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՆ ԱՎԱՐՏԱԾ ՈՒ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի երկրորդ մասի կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ատենախոսությունը պաշտպանած, բայց Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի հաստատումը դեռ չստացած և ասպիրանտուրան ավարտած ու ատենախոսության պաշտպանության օրը պաշտոնապես նշանակված անձանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ ապահովել ասպիրանտուրայի ավարտական կուրսի զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների ատենախոսության պաշտպանության օրվա նշանակումը մինչև ասպիրանտուրան ավարտելը, իսկ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից ատենախոսության հաստատումը՝ պաշտպանելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. դեկտեմբերի 28
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
դեկտեմբերի 26-ի N 2140-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՊԱՆԱԾ, ԲԱՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ԴԵՌ ՉՍՏԱՑԱԾ ԵՎ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՆ ԱՎԱՐՏԱԾ ՈՒ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման համար ներկայացված ատենախոսությունը (այսուհետ՝ ատենախոսություն) պաշտպանած, բայց Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի հաստատումը դեռ չստացած կամ ասպիրանտուրան ավարտած ու համապատասխան ատենախոսության պաշտպանության օրը պաշտոնապես նշանակված անձանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու կարգը:

2. Ատենախոսությունը պաշտպանած, բայց Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի հաստատումը դեռ չստացած անձինք պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվում ատենախոսության պաշտպանության օրվանից 2 ամիս հետո:

3. Ատենախոսության պաշտպանության օրը պաշտոնապես նշանակված անձինք պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվում հայտարարված զորակոչի ընթացքում:

4. Սույն կարգի համաձայն համապատասխան կրթական ծրագրով քաղաքացուն տրված տարկետման ժամկետը կարող է երկարաձգվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` համաճարակով կամ այլ արտակարգ իրավիճակով (տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքեր) պայմանավորված քաղաքացու ուսումնառության ավարտի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ համապատասխան ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքի հիման վրա:

(4-րդ կետը լրաց. 27.08.20 N 1394-Ն)

(հավելվածը լրաց. 27.08.20 N 1394-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Change History
Changing Act Corresponding incorporation
22.04.2022, N 534-Ն 23.04.2022, N 2140-Ն
27.08.2020, N 1394-Ն 29.08.2020, N 2140-Ն
Changed acts
Changing Act Corresponding incorporation