Basic information
Number
ՀՕ-422-Ն
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (01.12.2020-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2020.09.21-2020.10.04 Պաշտոնական հրապարակման օրը 29.09.2020
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
16.09.2020
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
28.09.2020
Effective date
01.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2020 թվականի սեպտեմբերի 16-ին

 

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-142-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքով սահմանված կարգով երաշխավորված ավանդի չափերն են՝

ա) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը տասնվեց միլիոն հայկական դրամ է.

բ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն արտարժութային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը յոթ միլիոն հայկական դրամ է.

գ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և դրամային բանկային ավանդի գումարը յոթ միլիոն հայկական դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը՝ մինչև տասնվեց միլիոն հայկական դրամով.

դ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և նրա դրամային բանկային ավանդի գումարը պակաս է յոթ միլիոն հայկական դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ և արտարժութային բանկային ավանդը՝ յոթ միլիոն դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի դեկտեմբերի 1-ից և տարածվում է նաև սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին գործող ավանդային պայմանագրերի վրա:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2020 թ. սեպտեմբերի 28

Երևան

ՀՕ-422-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 սեպտեմբերի 2020 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation