Basic information
Number
N 338
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (05.06.1996-06.03.1998)
Status
Չի գործում
Source
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
05.06.1996
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
05.06.1996
Effective date
05.06.1996
Interrupt date
06.03.1998

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հունիսի 1996 թ. N 338

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի N 211 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի ապրիլի 5-ի «Հայաստանի Հանրապետության գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավարների տեղակալների, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս-քարտուղարների պաշտոնային դրույքաչափերի մասին» N 211 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

« 5. Պատգամավորների քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեների նախագահների, դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները գլխավորող դատախազների պաշտոնային դրույքաչափերը սահմանել 34.000 դրամ»:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ