Basic information
Number
N 484
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (22.08.1996-10.12.1998)
Status
Չի գործում
Source
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
22.08.1996
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
22.08.1996
Effective date
22.08.1996
Interrupt date
10.12.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 օգոստոսի 1996 թվականի N 484

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-Ի N 273 ԵՎ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 344 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության կենտրոնական ապարատում մաքսային օրենսդրության խախտումների և հետաքննության բաժինները մաքսանենգության, մաքսային իրավախախտումների դեմ պայքարի և հետաքննության բաժնի վերակազմավորման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մայիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության համակարգի կառուցվածքին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 17-ի N 244 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 273 և 1996 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի ապրիլի 22-ի N 234 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 344 որոշումների մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մայիսի 10-ի N 273 որոշման 2-րդ կետում «71» թիվը փոխարինել «118» թվով.

բ) Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի հունիսի 10-ի N 344 որոշման «բ» ենթակետում «բաժնի» բառը փոխարինել «ծառայության» բառով:

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Change History
Changing Act Corresponding incorporation
10.11.1998, N 628 10.12.1998, N 484
Changed acts
Changing Act Corresponding incorporation