Basic information
Number
N 437-Ն
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (20.11.2020-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2020.11.16-2020.11.29 Պաշտոնական հրապարակման օրը 19.11.2020
Enactment organisation
Շրջակա միջավայրի նախարար
Enactment date
17.11.2020
Signing organisation
Շրջակա միջավայրի նախարար
Signing date
17.11.2020
Effective date
20.11.2020

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

17 նոյեմբերի 2020 թ. 

ք. Երևան

N 437-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 296-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը, «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Շրջակա միջավայրի նախարարի 2020 թվականի օգոստոսի 25-ի «Որսի կենդանիների համար նախատեսվող 2020-2021 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին» N 296-Ն հրամանի 2-րդ կետում «կաչաղակի,» բառից հետո լրացնել «գայլի, » բառը։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախարար

Ռ. Պետրոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 նոյեմբերի 2020 թվական: