Basic information
Number
N 630
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (22.11.1996-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
22.11.1996
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
22.11.1996
Effective date
22.11.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 նոյեմբերի 1996 թվականի N 630

քաղ. Երևան

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՇԵՆՔԵՐ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՏԱՐԱԾՔՆԵՐ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից համայնքների սեփականություն հանդիսացող գույքի ցանկի հաստատումը, Երևան քաղաքի թաղային համայնքների գործունեության ապահովման նպատակով`

Երևանի քաղաքապետին` երկշաբաթյա ժամկետում`

ա) Երևան քաղաքի թաղային համայնքների օգտագործմանը հանձնել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի փետրվարի 23-ի «Պատգամավորների շրջանային, Երևանի քաղաքային և Երևան քաղաքի շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների լուծարման գործընթացն ապահովող միջոցառումների մասին» N 78 որոշմամբ Երևանի քաղաքապետարանին ի պահ տրված Երևան քաղաքի պատգամավորների նախկին շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների շենքերը, շինությունները, տարածքները և այլ գույքը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ըստ թաղային համայնքների շենքերի, շինությունների, տարածքների և այլ գույքի բաշխման ու նոր հատկացումների վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. ՍԱՐԳՍՅԱՆ