Basic information
Number
N 288-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (10.12.2020-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2020.11.30-2020.12.13 Պաշտոնական հրապարակման օրը 09.12.2020
Enactment organisation
Երևան քաղաքի ավագանի
Enactment date
24.11.2020
Signing organisation
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ
Signing date
24.11.2020
Effective date
10.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

 24 նոյեմբերի 2020 թ.
Երևան

N 288-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 186-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և 75-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. «Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի մասին» N 186-Ն որոշման NN 2, 3, 6 և 7 հավելվածներում կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 1-4 հավելվածների:

2. Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացնել 100,000.0 հազար դրամ՝ Արցախի Հանրապետության մայրաքաղաք՝ Ստեփանակերտին, կապիտալ բնույթի աշխատանքների իրականացման նպատակով՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ համայնքներին» հոդվածով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Երևանի քաղաքապետի
առաջին տեղակալ

Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

24 նոյեմբերի 2020 թ.

Երևան

 

 

Հավելված N 1

Երևան քաղաքի ավագանու

 2020 թվականի նոյեմբերի 24-ի

N 288-Ն որոշման

 

 

Հավելված N 2

Երևան քաղաքի ավագանու

 2020 թվականի նոյեմբերի 24-ի

N 288-Ն որոշման

 

 

Հավելված N 3

Երևան քաղաքի ավագանու

 2020 թվականի նոյեմբերի 24-ի

N 288-Ն որոշման

 

 

Հավելված N 4

Երևան քաղաքի ավագանու

 2020 թվականի նոյեմբերի 24-ի

N 288-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 դեկտեմբերի 2020 թվական: