Basic information
Number
N 261
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (17.07.1997-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 1997.07.07/16
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
24.06.1997
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
24.06.1997
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
24.06.1997
Effective date
17.07.1997

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
24 հունիսի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հունիսի 1997 թվականի N 261
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 34 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի հունվարի 29-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 34 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշմամբ հաստատված կանոնադրության 23-րդ կետի «ժգ» ենթակետը լրացնել «ինչպես նաև սահմանում է դրանցում աշխատողների պաշտոնային դրույքաչափերը» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի համապատասխան որոշումներն ուժը կորցրած ճանաչելու կամ դրանցում փոփոխություններ կատարելու մասին:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան