Basic information
Number
N 966-Ն
Type
Որոշում
Act type
Պաշտոնական Ինկորպորացիա (26.12.2020-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2020.06.17/65(1620) Հոդ.814
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
11.06.2020
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
16.06.2020
Effective date
01.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հունիսի 2020 թվականի N 966-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՏՈՒԿ ՄՇԱԿՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ (ԲՋՋԱՅԻՆ ՀԱՎԵԼՎԱԾ) ԳՐԱՆՑՎԱԾ ՆՈՒՅՆ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՆՈՒՅՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԱՄՍԱԿԱՆ ԵՎ ՏԱՐԵԿԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲՋՋԱՅԻՆ ՀԱՎԵԼՎԱԾԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՐՁԱՆԱԳՐՎՈՂ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7.3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ՝

1) պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգում (այսուհետ՝ բջջային հավելված) գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ ամսական կարող է ներկայացվել առավելագույնը 3, իսկ տարեկան առավելագույնը 30 էլեկտրոնային հաղորդում.

2) բջջային հավելվածի միջոցով կարող են արձանագրվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 43.1-ին հոդվածի 7-րդ մասով, 123.3-րդ հոդվածով` միայն օրենքով նախատեսված դեպքերում սաղավարտը չկոճկած վիճակում կամ առանց սաղավարտի տրանսպորտային միջոցներ վարելու, ինչպես նաև սաղավարտը չկոճկած կամ առանց սաղավարտի ուղևոր փոխադրելու մասով, 124-րդ հոդվածի 2-րդ, 9-րդ, 14-րդ, 15-րդ, 17-րդ, 18-րդ, 21-րդ, 26-րդ, 27-րդ մասերով և 124.3-րդ հոդվածով սահմանված տեսակների իրավախախտումները:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիսի 1-ից։

(2-րդ կետը խմբ. 24.12.20 N 2142-Ն)

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի 16

Երևան