ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
| 
 19 փետրվարի 2019 թ.  | 
 թիվ 05-Ն  | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՃԱՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ 17-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 28.12.20 թիվ 24-Ն) 
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների և դրանց արհեստական կառույցների մասին» Ձև 1-ճան (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
(1-ին կետը լրաց. 28.12.20 թիվ 24-Ն)
2. Հաստատել «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների և դրանց արհեստական կառույցների մասին» Ձև 1-ճան (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
(2-րդ կետը լրաց. 28.12.20 թիվ 24-Ն)
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 4-ի ««Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների և դրանց կառույցների մասին» Ձև 1-ճան (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010 թվականի հուլիսի 7-ի թիվ 14-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 17-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| 
 
 Նախագահ`  | 
Ս. Մնացականյան | 
| 
 Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի փետրվարի 19-ի թիվ 05-Ն որոշման  | 
| 
 1. Ընդհանուր օգտագործման ճանապարհների երկարությունը  | 
| 
 Տողի համարը  | 
 Չափի միավորը  | 
 1.Միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ  | 
 2.Հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ  | 
 3.Մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ  | ||||
| 
 առկա-յությունը հաշվետու ժամանա-կաշրջանի սկզբին  | 
 առկա-յությունը հաշվետու ժամանա-կաշրջանի վերջին  | 
 առկա-յությունը հաշվետու ժամանա-կաշրջանի սկզբին  | 
 առկա-յությունը հաշվետու ժամանա-կաշրջանի վերջին  | 
 առկա-յությունը հաշվետու ժամանա-կաշրջանի սկզբին  | 
 առկա-յությունը հաշվետու ժամանա-կաշրջանի վերջին  | |||
| 
 Ա  | 
 Բ  | 
 Գ  | 
 1  | 
 2  | 
 3  | 
 4  | 
 5  | 
 6  | 
| 
 Ճանապարհների ընդհանուր   | 
 110  | 
 կմ  | 
||||||
| 
 դրանից`   | 
 120  | 
 “-“  | 
||||||
| 
 այդ թվում` ըստ ծածկի տեսակների ասֆալտբետոնե  | 
 120.1  | 
 “-“  | 
||||||
| 
 ցեմենտբետոնե կամ երկաթբետոնե (միաձույլ կամ հավաքովի)  | 
 120.2  | 
 “-“  | 
||||||
| 
 թեթևացված  | 
 130  | 
 “-“  | 
||||||
| 
 այդ թվում` ըստ ծածկի տեսակների ասֆալտբետոնե  | 
 130.1  | 
 “-“  | 
||||||
| 
 սալարկներ (կանոնավոր քարերից)  | 
 130.2  | 
 “-“  | 
||||||
| 
 կապակցանյութերով մշակված խիճ, կոպիճ կամ ավազ  | 
 130.3  | 
 “-“  | 
||||||
| 
 անցողիկ  | 
 140  | 
 “-“  | 
||||||
| 
 այդ թվում` ըստ ծածկի տեսակների խիճ և կոպիճ, կապակցանյութերով մշակված գրունտներ ու տեղական ոչ ամուր քարային նյութեր  | 
 140.1  | 
 “-“  | 
||||||
| 
 սալարկներ (գետաքարերից ու ճեղքած քարերից)  | 
 140.2  | 
 “-“  | 
||||||
| 
 2. Ճանապարհների արհեստական կառույցները  | 
| 
 Տողի համարը  | 
 Չափի միավորը  | 
 Առկայությունը հաշվետու ժամանակաշրջանի սկզբին  | 
 Առկայությունը հաշվետու ժամանակաշրջանի վերջին  | |
| 
 Ա  | 
 Բ  | 
 Գ  | 
 1  | 
 2  | 
| 
 Կամուրջներ  | 
 210  | 
 հատ  | 
||
| 
 “-“  | 
 220  | 
 գծային մ  | 
||
| 
 Խողովակներ  | 
 230  | 
 հատ  | 
||
| 
 “-“  | 
 240  | 
 գծային մ  | 
||
| 
 Թունելներ  | 
 250  | 
 հատ  | 
||
| 
 “-“  | 
 260  | 
 գծային մ  | 
| 
 Ղեկավար՝  | 
 ___________________________  | 
 _______________________  | ||
| 
 
  | 
 
  | 
 (Ազգանուն, անուն)  | 
 
  | 
 (Ստորագրություն)  | 
| 
 Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)՝  | 
 
  | 
 ___________________________  | 
 _______________________  | |
| 
 
  | 
 
  | 
 (Ազգանուն, անուն)  | 
 (Ստորագրություն)  | |
|   
 (հավելվածը լրաց. 28.12.20 թիվ 24-Ն)  | 
 «___»__________20___թ. 
  | 
| 
 Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի փետրվարի 19-ի թիվ 05-Ն որոշման  | 
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ»
ՁԵՎ 1-ՃԱՆ (ՏԱՐԵԿԱՆ)
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
(վերնագիրը լրաց. 28.12.20 թիվ 24-Ն) 
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների և դրանց արհեստական կառույցների մասին» Ձև 1-ճան (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգը:
(1-ին կետը լրաց. 28.12.20 թիվ 24-Ն)
2. Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և մարզպետարանները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
(2-րդ կետը փոփ. 28.12.20 թիվ 24-Ն)
3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):
4. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Հաշվետվությունների իմաստով փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:
6. Հաշվետվությունը կազմված է 2 բաժնից՝ «Ընդհանուր օգտագործման ճանապարհների երկարությունը» (բաժին 1) և «Ճանապարհների արհեստական կառույցները» (բաժին 2): Ավտոմոբիլային ճանապարհները դասակարգվում են համաձայն 2006 թվականի դեկտեմբերի 5-ի «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:
7. Հայաստանի Հանրապետության ճանապարհները` ըստ օգտագործման տեսակի, դասակարգվում են`
1) ընդհանուր օգտագործման ճանապարհներ.
2) ոչ ընդհանուր օգտագործման ճանապարհներ:
8. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները` ըստ սեփականության ձևի, դասակարգվում են`
1) պետական ավտոմոբիլային ճանապարհներ.
2) ոչ պետական ավտոմոբիլային ճանապարհներ:
9. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները` ըստ նշանակության, դասակարգվում են`
1) միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներ).
2) հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներ).
3) մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներ):
10. Միջպետական նշանակության ավտոմոբիլային են համարվում այն ճանապարհները, որոնք կապում են Հայաստանի Հանրապետության ճանապարհային ցանցն այլ պետությունների ավտոմոբիլային ճանապարհների ցանցին, և ապահովում են միջազգային տրանսպորտային հաղորդակցությունը:
11. Հանրապետական նշանակության ավտոմոբիլային են համարվում այն ճանապարհները, որոնք կապում են հանրապետության քաղաքները մայրաքաղաքի և միմյանց, մշակութային, հոգևոր կենտրոնների և միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հետ:
12. Մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային են համարվում այն ճանապարհները, որոնք կապում են հանրապետության գյուղական բնակավայրերը միմյանց, այլ քաղաքների, հանրապետական և միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հետ:
13. Ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները ֆիզիկական ու իրավաբանական անձանց սեփականությունն են և օգտագործվում են դրանց ներտնտեսական, տեխնոլոգիական, ծառայողական, անձնական, պարեկային և այլ կարիքների համար, և այդ ճանապարհներով երթևեկել կարող են միայն տնօրինողի թույլատրած տրանսպորտային միջոցներով:
14. Ճանապարհների ընդհանուր երկարությունը (տող 110) ըստ պատվածքի տեսակների ներառում է կապիտալ, թեթևացված և անցողիկ ճանապարհների երկարությունները: Կապիտալն իր մեջ ներառում է ասֆալտբետոն, ցեմենտբետոն կամ երկաթբետոն (միաձույլ կամ հավաքովի) ծածկի հիմնական տիպերը` I-III ճանապարհի կարգերով: Թեթևացված ճանապարհային պատվածքը իր մեջ ներառում է ծածկի հետևյալ տիպերը` ասֆալտբետոն, սալարկներ (կանոնավոր քարերից), որոնք օգտագործվում են III, IV և II երկփուլ շինարարության առաջին փուլում, ինչպես նաև իր մեջ ներառում է կապակցանյութերով մշակված խիճ, կոպիճ կամ ավազ` III և IV ճանապարհի կարգերով: Անցողիկն իր մեջ ներառում է ծածկի հետևյալ տիպերը` խիճ, կոպիճ, կապակցանյութերով մշակված գրունտներ ու տեղական ոչ ամուր քարային նյութեր, ինչպես նաև սալարկներ (գետաքարերից ու ճեղքած քարերից), որոնք օգտագործվում են IV և III երկփուլ շինարարության առաջին փուլում:
15. Ճանապարհային պատվածքները կարող են բաղկացած լինել մեկ կամ մի քանի շերտերից: Բազմաշերտ պատվածքները բաղկացած են ծածկից, հիմքից և հիմքի լրացուցիչ շերտից` ցրտապաշտպան, ջերմամեկուսիչ, ցամաքեցնող ու հարթեցնող:
16. Ճանապարհների արհեստական կառույցները ավտոմոբիլային ճանապարհների այն մասերն են` կամուրջները, խողովակներն ու թունելները, որոնք ճանապարհի հողային պաստառը դարձնում են անընդհատ` բնական և արհեստական խոչընդոտների վրայով կամ միջով, ինչպես նաև ապահովում են ճանապարհի ամրությունն ու երթևեկության անվտանգությունը:
(հավելվածը լրաց., փոփ. 28.12.20 թիվ 24-Ն)