Basic information
Number
թիվ 109
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (18.02.1998-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
18.02.1998
Effective date
18.02.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 18 փետրվարի 1998 թվականի թիվ 109

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի ԹԻՎ 38 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչություն ստեղծելու մասին» թիվ 25 որոշման` Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի օգոստոսի 18-ի «ՀՀ նախարարությունների, վարչությունների, ՀՀ հարկային տեսչության և պետական կառավարման հանրապետական մարմինների` գերատեսչությունների կենտրոնական ապարատների աշխատողների թվաքանակի և ղեկավարների տեղակալների թվաքանակի մասին» թիվ 38 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը` 

որոշման հավելվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր տողով`

«

ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչություն 32 
»: