ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 140-Ա
ՀԱԿՈԲ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանին 2021 թվականի փետրվարի 19-22-ը գործուղել Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի)՝ «IDEX 2021» միջազգային պաշտպանության համաժողովին և ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:
(1-ին կետը փոփ. 02.03.21 N 185-Ա)
2. Հակոբ Արշակյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
(2-րդ կետը փոփ. 02.03.21 N 185-Ա)
3․ Ընդունել ի գիտություն, որ Հակոբ Արշակյանի՝ գործուղման գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին։
(3-րդ կետը փոփ. 02.03.21 N 185-Ա)
4. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
 Ն. Փաշինյան  | 
| 
 
 Երևան 
  | 
| 
 19.02.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ  | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 02.03.2021, N 185-Ա | 03.03.2021, N 140-Ա | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|