Basic information
Number
N 338
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (10.07.1998-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 1998.06.30/13(46)
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
17.06.1998
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
17.06.1998
Effective date
10.07.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հունիսի 1998 թվականի N 338
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 38 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի օգոստոսի 18-ի «ՀՀ նախարարությունների, վարչությունների, ՀՀ հարկային տեսչության և պետական կառավարման հանրապետական մարմինների` գերատեսչությունների կենտրոնական ապարատների աշխատողների թվաքանակի և ղեկավարների տեղակալների թվաքանակի մասին» N 38 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի դեկտեմբերի 8-ի N 577 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման հավելվածի «ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն    110      4 - »:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան