Basic information
Number
ՀՕ-81-Ն
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (17.03.2021-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2021.03.08-2021.03.21 Պաշտոնական հրապարակման օրը 16.03.2021
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
03.03.2021
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
15.03.2021
Effective date
17.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2021 թվականի մարտի 3-ին

 

«ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հաշվեքննիչ պալատի մասին» 2018 թվականի հունվարի 16-ի ՀՕ-58-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 17-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հաշվեքննիչ պալատի անդամ, ներառյալ՝ պալատի նախագահ, կարող է ընտրվել Ազգային ժողովի պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող, բարձրագույն կրթություն ունեցող, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աուդիտորի որակավորում ունեցող այն քաղաքացին, որն ունի աուդիտորի նվազագույնը հինգ տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աուդիտորական ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող իրավաբանական անձի ղեկավար պաշտոնի աշխատանքային ստաժ կամ հաշվեքննիչ պալատում ղեկավար պաշտոններում նվազագույնը հինգ տարվա աշխատանքային ստաժ կամ հաշվեքննիչ պալատի անդամի նվազագույնը երեք տարվա աշխատանքային ստաժ կամ ֆինանսների ոլորտում նվազագույնը տասը տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն հինգ տարին` ղեկավարի պաշտոնում:»:

 

Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնավարման ժամկետը լրանալուց 100 օր առաջ հաշվեքննիչ պալատի նախագահն այդ մասին տեղեկացնում է Ազգային ժողովին: Հաշվեքննիչ պալատի անդամի վաղաժամկետ թափուր տեղ առաջանալու դեպքում հաշվեքննիչ պալատի նախագահն այդ մասին հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Ազգային ժողովին: Այս դեպքում հաշվեքննիչ պալատի նոր անդամն ընտրվում է նախկին անդամի պաշտոնավարման չլրացած ժամկետով:»:

 

Հոդված 3. Օրենքի 34-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Հաշվեքննության առաջադրանքում նշված օբյեկտում զննման և դիտարկման ընթացակարգի իրականացման ժամկետը սահմանվում է մինչև 24 աշխատանքային օր, որը հաշվեքննության ընթացքում կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան 24 աշխատանքային օրով` հաշվեքննիչ պալատի որոշմամբ:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. մարտի 15
Երևան
ՀՕ-81-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 մարտի 2021 թվական: