Basic information
Number
N 528
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (04.09.1998-10.10.1999)
Status
Չի գործում
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
04.09.1998
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
04.09.1998
Effective date
04.09.1998
Interrupt date
13.09.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 սեպտեմբերի 1998 թվականի N 528
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 361 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 361 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հուլիսի 27-ի N 450 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված հանձնաժողովի կազմում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի առաջին տեղակալ Հ. Հարությունյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության 2-րդ վարչության պետ Ա. Բալայանին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան