Գլխավոր տեղեկություն
Համար
N 299-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.04.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Опубликован на едином сайте
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
08.04.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
08.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 299-Ա

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մարշալ Բաղրամյան 40, ՀՎՀՀ՝ 00006479) իրականացվող՝ 7,439,474 դրամ ընդհանուր արժողությամբ «Աջակցություն երիտասարդ երաժիշտներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից (ՀՎՀՀ՝ 00006479)՝ «Էմ Սի Էֆ Փրոդաքշն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02253892) 2021 թվականի մարտի 11-ին կնքված երկկողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է երաժշտական գործիքների մատակարարում՝ 7,439,474 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն՝

3. Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

Երևան

 

08.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված
ՀՀ փոխվարչապետի N 299-Ա որոշման

 

«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԻՆ»

ԾՐԱԳԻՐ

 

1․

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է Հայաստանի ազգային պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի երիտասարդ երաժիշտների համար ձեռք բերել ոչ ստանդարտ՝ համերգային կատարումների համար

համապատասխանեցված փողային գործիքներ:

2․

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով

արտոնություններից։

3․

Բարեգործը

Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ), 55 Արևելք, 59-րդ փող. Նյու Յորք, NY

10022-1112:

4․

Ծրագիրը կատարողը

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչություն (ՀՀ,

ք․ Երևան, Բաղրամյան 40, ՀՎՀՀ 00006479):

5․

Ծրագրի իրականացման

վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, մշակույթ։

6․

Ծրագրի բյուջեն

7 439 474 դրամ:

7․

Բարեգործություն ստացողը

Հայաստանի ազգային պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ (ՀՊՖՆ) ՀՆ (ՀՀ. ք. Երևան, Մաշտոցի 46, ՀՎՀՀ 02508792) ուսանողները:

8․

Ծրագրի իրականացման

տևողությունը

2021թ․ ապրիլի 12-ից մինչև նոյեմբերի 30-ը։

9․

Միջոցառումների

նկարագրությունը և

ժամկետները, անհրաժեշտ

ֆինանսական միջոցների

ծավալը

Ծրագրի շրջանակներում, Հայաստանի ազգային պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից

երիտասարդ տաղանդավոր երաժիշտների բացահայտման և աջակցման նախաձեռնության

շրջանակներում, ձեռք են բերվելու հատուկ համերգային կատարումների համար համապատաս-

խանեցված փողային գործիքներ, որոնք անհատույց նվիրաբերվելու են ՀՊՖՆ-ին:

Գործիքները հնարավոր է ձեռք բերել միայն պաշտոնական ներկայացուցիչի միջոցով:

Նշված գործիքների արժեքը կազմում է 7 439 474 (յոթ միլիոն չորս հարյուր երեսունինը հազար չորս

հարյուր յոթանասունչորս) դրամ՝ առանց ԱԱՀ:

10․

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և

նախատեսվող գինը

Հայաստանում «Յամահա» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ «Էմ Սի ԷՖ Փրոդաքշն» ՍՊԸ-ից (ՀՎՀՀ 02253892) ձեռք բերել հատուկ համապատասխանեցված փողային գործիքներ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 7 439 474 դրամ առանց ԱԱՀ:

11․

Ծրագրի իրականացման հետ կապված

կազմակերպական ծախսերը

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12․

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառա- վարման մարմինների և այլ

մարմինների հետ

Չի նախատեսվում:

13․

Ծրագրի արդյունավետու- թյան նկատմամբ վերահսկո- ղության մեխանիզմների նկարագրությունը

Երաժշտական գործիքների պատվերը համապատասխանեցնել ՀՊՖՆ կարիքներին՝ ընդգրկելով համապատասխան մասնագետների:

Հաշվետվություն ներկայացնել ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ

հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

Երևան

 

08.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ