Basic information
Number
N 373-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (30.04.2021-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2021.04.19-2021.05.02 Պաշտոնական հրապարակման օրը 29.04.2021
Enactment organisation
Երևան քաղաքի ավագանի
Enactment date
20.04.2021
Signing organisation
Երևանի քաղաքապետ
Signing date
20.04.2021
Effective date
30.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

20 ապրիլի 2021 թ.
Երևան

N 373-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 315-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.

 Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման 2021 թվականի ծրագրի վերաբերյալ» N 315-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.

1) Հավելվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Գույքը կարող է տրամադրվել անհատույց օգտագործման կամ անհատույց օտարվել, ինչպես նաև ուղղակի ձևով վարձակալության տրամադրվել միայն Երևան քաղաքի ավագանու որոշմամբ` բացառությամբ Ծրագրի 4-րդ կետի, 33-րդ կետի և 41-րդ կետի 4-րդ ենթակետի»,

2) հավելվածի 33-րդ կետը «ուղղակի ձևով» բառերից հետո լրացնել «Երևանի քաղաքապետի կողմից» բառերով,

3) Ծրագրի VI գլուխը լրացնել ՝ նոր 5-10-րդ կետերով՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:

 

Երևանի քաղաքապետ

Հ. Մարության

 

Հավելված

Երևան քաղաքի ավագանու

2021 թվականի ապրիլի 20-ի

N 373-Ն որոշման

 

5

Ավան

01-002-051-013

Բնակավայրերի

Խառը կառուցապատման

Ավան 4-րդ փող.,
4-րդ նրբ. հ.23

 

6

Արաբկիր

01-003-108-048

Բնակավայրերի

Բնակելի կառուցապատման

Բաղրամյան պող.
4-րդ նրբ հ.38/1

 

7

Արաբկիր

01-003-224-234

Բնակավայրերի

Բնակելի կառուցապատման

Արաբկիր 53-րդ փողոցի հ.1/7 հասցեին կից

 

8

Դավթաշեն

01-004-110-382

Բնակավայրերի

Հասարակական կառուցապատման

Դավթաշեն 3-րդ թաղամաս հ.12/7

 

9

Էրեբունի

01-005-224-039

Բնակավայրերի

Խառը կառուցապատման

Աճեմյան 2-րդ փող. հ.131/2

 

10

Նուբարաշեն

01-010-1162-001

Բնակավայրերի

Բնակելի կառուցապատման

Նուբարաշեն 16-րդ փողոցին հ.1 հասցեին կից

 

 »:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 ապրիլի 2021 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation