Basic information
Number
N 621
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (29.10.1999-10.06.2001)
Status
Չի գործում
Source
ՀՀՊՏ 1999.10.19/26(92)
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
07.10.1999
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
07.10.1999
Effective date
29.10.1999
Interrupt date
10.06.2001

041.0621.07.10.99

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հոկտեմբերի 1999 թվականի N 621

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 187 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի մարտի 31-ի «Պետական և պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների արդյունավետ կառավարման գործընթացի ապահովման միջոցառումների մասին» N 187 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հունիսի 10-ի N 354 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման տեքստում և հավելվածում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների» բառերով.

բ) 2-րդ կետի առաջին պարբերությունը «Հայէներգո» պետական փակ բաժնետիրական ընկերություն« բառերից հետո լրացնել «Հրազդանի ՋԷԿ» պետական փակ բաժնետիրական ընկերություն, «Սևան-Հրազդանյան կասկադ» պետական փակ բաժնետիրական ընկերություն, «Որոտանի ՀԷԿ-երի համակարգ» պետական փակ բաժնետիրական ընկերություն, «Հարավային էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերություն, «Հյուսիսային էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերություն, «Կենտրոնական էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերություն, «Հայգազարդ» պետական փակ բաժնետիրական ընկերություն, «Հայթուրթրեյդ» պետական փակ բաժնետիրական ընկերություն» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Վ. Սարգսյան

Change History
Changing Act Corresponding incorporation
17.05.2001, N 373 10.06.2001, N 621
Changed acts
Changing Act Corresponding incorporation