Basic information
Number
N 1509-Ն
Type
Որոշում
Act type
Պաշտոնական Ինկորպորացիա (21.06.2021-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2018.12.21/94(1452) Հոդ.1285
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
20.12.2018
Signing organisation
Վարչապետի պաշտոնակատար
Signing date
20.12.2018
Effective date
22.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
(որոշումը խմբ. 19.03.20 N 329-Ն)

20 դեկտեմբերի 2018 թվականի N 1509-Ն

 

ԹԱՐԳՄԱՆՉԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 46-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ որակավորված են համարվում բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից համապատասխան լեզվին տիրապետելու մասին մասնագիտական որակավորումը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ) ստացած գործունակ ֆիզիկական անձինք, այն լեզվակիր ֆիզիկական անձինք, ովքեր ունեն համապատասխան ոլորտում թարգմանչական աշխատանքներ իրականացնելու առնվազն 3 տարվա փորձ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 2-ի «Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական տալու կարգը հաստատելու մասին» N 193 որոշմամբ սահմանված կարգով որակավորման ստուգումն անցնելու մասին տեղեկանք ստացած թարգմանիչները:

 (1-ին կետը լրաց. 10.06.21 N 969-Ն )

2. Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի «Պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգը, նրա վարձատրության չափը և կարգը սահմանելու մասին» N 1334-Ն որոշմանը համապատասխան պայմանագիր կնքվել է իրավաբանական անձի հետ, ապա իրավաբանական անձի անունից ծառայություններ մատուցող ֆիզիկական անձը պետք է բավարարի սույն որոշման 1-ին կետով սահմանված պահանջներին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

2018 թ. դեկտեմբերի 20

Երևան