Basic information
Number
N 220
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (08.05.2000-18.08.2000)
Status
Չի գործում
Source
ՀՀՊՏ 2000.04.28/8(106)
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
26.04.2000
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
26.04.2000
Effective date
08.05.2000
Interrupt date
18.08.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 ապրիլի 2000 թվականի N 220
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 202 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի ապրիլի 18-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարության կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը և կոլեգիայի անդամների թիվը հաստատելու մասին» N 202 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքում «Անասնաբուծության զարգացման վարչություն» և «Բուսաբուծության զարգացման վարչություն» տողերը փոխարինել «Գյուղատնտեսական արտադրության զարգացման գլխավոր վարչություն» տողով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Սարգսյան