Basic information
Number
N 414-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (31.07.2021-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2021.07.12-2021.07.25 Պաշտոնական հրապարակման օրը 21.07.2021
Enactment organisation
Երևան քաղաքի ավագանի
Enactment date
13.07.2021
Signing organisation
Երևանի քաղաքապետ
Signing date
13.07.2021
Effective date
31.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

13 հուլիսի 2021 թ.
Երևան

N 414-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 315-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 5-րդ մասով և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման 2021 թվականի ծրագրի վերաբերյալ» N 315-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 25-րդ, 32-րդ և 33-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «(կամ)» բառը, իսկ 26-րդ կետի 1-ին ենթակետում նշված «5 տոկոսի չափով» բառերը փոխարինել «50 տոկոսի չափով» բառերով:

 

Երևանի քաղաքապետ

Հ. Մարության

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հուլիսի 2021 թվական: