ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 օգոստոսի 2000 թվականի N 533
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 433 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի սեպտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի սահմանների նկարագրման և քարտեզագրման աշխատանքները կազմակերպելու մասին» N 433 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի նոյեմբերի 18-ի N 704 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 2-րդ և 4-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող» բառերով.
բ) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությանը` մինչև 2000 թվականի հոկտեմբերի 15-ը սույն որոշմամբ ստեղծված հանձնաժողովին ներկայացնել` բնակավայրերի (համայնքների) սահմանների նկարագիրը` դրանք տեղանշելով 1:25000 (1:50000) մասշտաբի տեղագրական քարտեզների վրա»:
2. Որոշմամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի կազմը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ա. Մարգարյան | 
| 
 Հաստատված է  | 
Կ Ա Զ Մ
ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
| 
 Լ. Հակոբյան  | 
 -  | 
ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարար (հանձնաժողովի նախագահ) | 
| 
 Ա. Բազեյան  | 
 -  | 
Երևանի քաղաքապետ | 
| 
 Հ. Կարապետյան  | 
 -  | 
Արագածոտնի մարզպետ | 
| 
 Հ. Աբրահամյան  | 
 -  | 
Արարատի մարզպետ | 
| 
 Ա. Հերոյան  | 
 -  | 
Արմավիրի մարզպետ | 
| 
 Վ. Հակոբյան  | 
 -  | 
Գեղարքունիքի մարզպետ | 
| 
 Հ. Քոչինյան  | 
 -  | 
Լոռու մարզպետ | 
| 
 Ս. Ստեփանյան  | 
 -  | 
Կոտայքի մարզպետ | 
| 
 Ֆ. Փիրումյան  | 
 -  | 
Շիրակի մարզպետ | 
| 
 -  | 
Սյունիքի մարզպետ | |
| 
 Պ. Մանուկյան  | 
 -  | 
Վայոց ձորի մարզպետ | 
| 
 Ա. Ղուլարյան  | 
 -  | 
Տավուշի մարզպետ | 
| 
 Ա. Ջանջուղազյան  | 
 -  | 
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ | 
| 
 Ա. Զիրոյան  | 
 -  | 
ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ | 
| 
 Ե. Ավետիսյան  | 
 -  | 
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ | 
| 
 Ա. Գյուրջյան  | 
 -  | 
ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ | 
| 
 Մ. Գևորգյան  | 
 -  | 
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ | 
| 
 Ս. Օհանյան  | 
 -  | 
ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և բնական ռեսուրսների վարչության պետ | 
| 
 Վ. Տերտերյան  | 
 -  | 
ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության պետ | 
| 
 Հ. Վարդանյան  | 
 -  | 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայպետհողշիննախագիծ» ինստիտուտի տնօրեն | 
| 
 Գ. Մուշեղյան  | 
 -  | 
ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության «Քաղաքաշինության, գեոդեզիայի և քարտեզագրության ԳՀՆԻ» ՊՓԲԸ-ի տնօրեն | 
| 
 Ֆ. Ղազարյան  | 
 -  | 
«Հայարդնախագիծ» ՓԲԸ-ի նախագահ | 
| 
 Կ. Ամյան  | 
 -  | 
ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար) | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 13.09.2001, N 667 | 13.09.2001, N 533 | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|