ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 սեպտեմբերի 2000 թվականի N 643
քաղ. Երևան
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Սահմանել օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դեսպանությունների, հյուպատոսական հիմնարկների և դիվանագիտական ներկայացուցչությունների`
ա) ղեկավարների (դեսպան, մշտական ներկայացուցիչ, գլխավոր հյուպատոս, հյուպատոսական գործակալության ղեկավար) պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 1 հավելվածի.
բ) դիվանագիտական, վարչատեխնիկական և սպասարկող անձնակազմի պաշտոնային դրույքաչափերը` սույն որոշմամբ ղեկավարների համար սահմանված պաշտոնային դրույքաչափերի նկատմամբ տոկոսային հարաբերությամբ` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշմամբ սահմանված պաշտոնային դրույքաչափերը կիրարկել 2001 թվականի հունվարի 1-ից, իսկ վճարումն իրականացնել Հայաստանի Հանրապետության դեսպանությունների, հյուպատոսական հիմնարկների և դիվանագիտական ներկայացուցչությունների համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների սահմաններում:
3. 2001 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի դեկտեմբերի 4-ի «Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» N 324 որոշման 2-րդ և 3-րդ կետերը:
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
| Գտնվելու վայրը |
Պաշտոնը |
Պաշտոնային |
| Ամերիկայի Միացյալ Նահանգներ | դեսպան | 2200 |
| Միացյալ ազգերի կազմակերպություն (Նյու Յորք) | մշտական ներկայացուցիչ | 2500 |
| Լոս Անջելես քաղաք | գլխավոր հյուպատոս | 2000 |
| Կանադա | դեսպան | 2200 |
| Արգենտինայի Հանրապետություն | դեսպան | 2000 |
| Սան Պաուլո քաղաք | գլխավոր հյուպատոս | 1500 |
| Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն | դեսպան | 2700 |
| Ֆրանսիայի Հանրապետություն | դեսպան | 2700 |
| Ավստրիայի Հանրապետություն | դեսպան | 2200 |
| Գերմանիայի Հանրապետություն | դեսպան | 2200 |
| Իտալիայի Հանրապետություն | դեսպան | 2000 |
| Վատիկան քաղաք-պետություն | դեսպան | 2000 |
| Բելգիայի Թագավորություն | դեսպան | 2200 |
| Շվեյցարիայի Համադաշնություն | մշտական ներկայացուցիչ | 2700 |
| Եվրախորհուրդ (Ստրասբուրգ) | դեսպան | 2200 |
| Հունաստանի Հանրապետություն | դեսպան | 2000 |
| Ռումինիայի Հանրապետություն | դեսպան | 1500 |
| Բուլղարիայի Հանրապետություն | դեսպան | 1800 |
| Լեհաստանի Հանրապետություն | դեսպան | 1800 |
| Եգիպտոսի Արաբական Հանրապետություն | դեսպան | 1800 |
| Իրանի Իսլամական Հանրապետություն | դեսպան | 1800 |
| Թավրիզ քաղաք | գլխավոր հյուպատոս | 1300 |
| Սիրիայի Արաբական Հանրապետություն | դեսպան | 1800 |
| Հալեպ քաղաք | գլխավոր հյուպատոս | 1800 |
| Լիբանանի Հանրապետություն | դեսպան | 1800 |
| Արաբական Միացյալ Էմիրություններ | դեսպան | 1800 |
| Հնդկաստանի Հանրապետություն | դեսպան | 1800 |
| Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն | դեսպան | 1800 |
| Ռուսաստանի Դաշնություն | դեսպան | 1800 |
| Նովոսիբիրսկ քաղաք | հյուպատոսական գործակալության ղեկավար | 1000 |
| Ուկրաինա | դեսպան | 1300 |
| Բելառուսի Հանրապետություն | դեսպան | 1000 |
| Ղազախստանի Հանրապետություն | դեսպան | 1000 |
| Վրաստան | դեսպան | 1000 |
| Թուրքմենստան | դեսպան | 1000 |
| Սանկտ Պետերբուրգ քաղաք | գլխավոր հյուպատոս | 1500 |
| Իրաքի Հանրապետություն | դեսպան | 1800 |
| Ճապոնիա | դեսպան | 2500 |
| Շվեդիայի Թագավորություն | դեսպան | 2000 |
| Իսրայելի պետություն | դեսպան | 2000 |
| Ուզբեկստանի Հանրապետություն | դեսպան | 1000 |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մանուկյան |
|
Հավելված N 2 |
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ, ՎԱՐՉԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ` ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՄԲ
| Պաշտոնների անվանումները |
Տոկոսային հարաբերությունը |
| Արտակարգ դեսպանորդ-լիազոր նախարար | 80 |
| Խորհրդական | 75 |
| 1-ին քարտուղար | 70 |
| 2-րդ քարտուղար | 65 |
| 3-րդ քարտուղար | 60 |
| Կցորդ | 55 |
| Ռեֆերենտ | 30 |
| Թարգմանիչ | 30 |
| Հաշվապահ, գրասենյակի վարիչ, տնտեսական մասի վարիչ, մեխանիկ-վարորդ | 30 |
| Քարտուղար-մեքենագրուհի | 25 |
| Հավաքարար | 20 |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մանուկյան |