Basic information
Number
N 730
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (28.11.2000-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2000.11.18/27(125)
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
06.11.2000
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
06.11.2000
Effective date
28.11.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 նոյեմբերի 2000 թվականի N 730
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 130 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 130 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքում «Արտահանման գլխավոր վարչություն», «Գիտատեխնիկական և տեխնոլոգիական զարգացման վարչություն» և «Գիտության վարչություն» տողերը համապատասխանաբար փոխարինել «Արտահանման վարչություն», «Գիտության, գիտատեխնիկական և տեխնոլոգիական զարգացման վարչություն» և «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման վարչություն» տողերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան