Basic information
Number
N 295
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (12.05.2001-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2001.05.02/13(145) Հոդ.326
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
13.04.2001
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
13.04.2001
Effective date
12.05.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 ապրիլի 2001 թվականի N 295
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 413 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 413 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

ա) որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «է1» ենթակետով.

«Է1) աշխատանքի վարձատրության քաղաքականության մշակումը և կիրառման նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը.».

բ) որոշմամբ հաստատված կենտրոնական ապարատի կառուցվածքը «Աշխատանքի» բառից հետո լրացնել «և աշխատավարձի քաղաքականության» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան