ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1046-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 752-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Անվտանգության խորհրդի գրասենյակի կանոնադրությունը և հաստիքացուցակը հաստատելու մասին» N 752-Լ որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) հավելվածի «Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնի «III. Քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչություն» ենթաբաժնում՝
ա. «3.3. Սփյուռքի հարցերով բաժին» պարբերությունից հանել 35-րդ կետը և «Ընդամենը՝ 3» բառերը փոխարինել «Ընդամենը՝ 2» բառերով,
բ. 26-րդ կետի «Վարչության ավագ մասնագետ 5» բառերը փոխարինել «Վարչության ավագ մասնագետ 6» բառերով, իսկ «Ընդամենը՝ 12+8» բառերը՝ «Ընդամենը 13+7» բառերով։
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
 Ն. Փաշինյան  | 
| 
 
 Երևան  | 
| 
 23.09.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ  | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|