Basic information
Number
N 1315-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (19.11.2021-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Հրապարակվել է միասնական կայքում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
18.11.2021
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
18.11.2021
Effective date
19.11.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1315-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի N 125-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի փետրվարի 14-ի «Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 125-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) վերնագրից և տեքստից հանել «անհատական» բառը.

2) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

18.11.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 1315-Ա որոշման

 

«Հավելված

ՀՀ վարչապետի 2013 թ.

փետրվարի 14-ի N 125-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՂ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (խորհրդի նախագահ) (համաձայնությամբ)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար

ՀՀ արտաքին գործերի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետի տեղակալ

ՀՀ գիտության կոմիտեի նախագահ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար (համաձայնությամբ)

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների տնօրեն (համաձայնությամբ)

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող (Արսեն Բոբոխյան, համաձայնությամբ)

Երևանի պետական համալսարանի սփյուռքագիտության ամբիոնի վարիչ (համաձայնությամբ)

Հ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն (համաձայնությամբ)»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

18.11.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ