Basic information
Number
ՀՕ-361-Ն
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (01.01.2022-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2021.11.15-2021.11.28 Պաշտոնական հրապարակման օրը 25.11.2021
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
17.11.2021
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
25.11.2021
Effective date
01.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2021 թվականի նոյեմբերի 17-ին

 

«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Եկամտային հարկի մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-246-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8.2-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Սույն հոդվածով սահմանված գումարները վերադարձնելուց հետո համապատասխան եռամսյակի ամիսների համար հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի ճշտված (պարզեցված) հաշվարկով կամ ստուգման արդյունքում կամ դատարանի որոշման կամ բողոքարկման (գանգատարկման) հանձնաժողովի որոշման հիման վրա վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի մասով նախկինում հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի հաշվարկներով հայտարարագրած եկամտային հարկի պարտավորության փոփոխության դեպքում կատարվում է տվյալ ֆիզիկական անձին (անհատ ձեռնարկատիրոջը կամ նոտարին), սույն հոդվածի համաձայն, եկամտային հարկի վերադարձվող (վերադարձված) գումարի վերահաշվարկ՝ Կառավարության սահմանած կարգով:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ և 8-րդ մասերով.

«7. Սույն հոդվածով սահմանված կարգավորումները կիրառվում են նաև բազմաբնակարան բնակելի շենքի կառուցապատողի հետ 2014 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կնքված և մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը պետական գրանցում ստացած՝ բնակարանի կառուցապատման իրավունքի ձեռքբերման պայմանագրի հիման վրա բնակարան ձեռք բերելու նպատակով վարձու աշխատողի, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի կողմից Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2014 թվականի նոյեմբերի 1-ից հետո ստացված հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների նկատմամբ:

8. Բազմաբնակարան բնակելի շենքի կառուցապատողի հետ բնակարանի կառուցապատման իրավունքի ձեռքբերման պայմանագրի կողմ հանդիսացող ֆիզիկական անձից բնակարան ձեռք բերելու նպատակով ստացված հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարները սույն հոդվածով սահմանված կարգով վերադարձման ենթակա չեն:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից: Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով Օրենքի 8.2-րդ հոդվածում լրացվող 7-րդ մասով նախատեսված դեպքերում եկամտային հարկը վարձու աշխատողին, անհատ ձեռնարկատիրոջը կամ նոտարին վերադարձվում է Կառավարության սահմանած կարգով՝ 2023 թվականի հունվարի 1-ից (այդ թվում՝ 2023 թվականի հունվարի 1-ին նախորդող ժամանակահատվածի մասով):

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. նոյեմբերի 25

Երևան
ՀՕ-361-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 նոյեմբերի 2021 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation