Basic information
Number
N 91-Ն
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (03.01.2022-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2021.12.13-2021.12.26 Պաշտոնական հրապարակման օրը 24.12.2021
Enactment organisation
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Enactment date
21.12.2021
Signing organisation
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Signing date
21.12.2021
Effective date
03.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

21 դեկտեմբերի 2021 թ.

N 91-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0612.03.5 «ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐ, ՀԱՄԱԼԻՐՆԵՐ, ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՑԱՆՑԵՐ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0612.03.01.5 «ՏԵԽՆԻԿ՝ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 20-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջով՝

 

 ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել միջին մասնագիտական կրթության 0612.03.5 «Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր և համակարգչային ցանցեր» մասնագիտության 0612.03.01.5 «Տեխնիկ՝ համակարգիչների և համակարգչային ցանցերի շահագործման ու սպասարկման» որակավորման պետական կրթական չափորոշիչը` համաձայն հավելվածի:

2․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2013թ. հունվարի 16-ի «Միջին մասնագիտական կրթության 2201 «Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր և ցանցեր» մասնագիտության «Տեխնիկ-էլեկտրոնիկ» որակավորման պետական կրթական չափորոշիչը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2009թ. դեկտեմբերի 7-ի N 1039-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 20-Ն հրամանը։

3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանին:

 

Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2021 թվականի դեկտեմբերի 21-ի 

N 91-Ն հրամանի

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 դեկտեմբերի 2021 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation