Basic information
Number
N 04-Ն
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (26.01.2022-08.03.2025)
Status
Գործողությունը դադարեցված է
Source
Միասնական կայք 2022.01.24-2022.02.06 Պաշտոնական հրապարակման օրը 25.01.2022
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
24.01.2022
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
24.01.2022
Effective date
26.01.2022
Interrupt date
08.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

24 հունվարի 2022 թ.

N 04-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի ԹԻՎ 17-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 17-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումները.

1) Հավելված 6-ի 15-րդ, Հավելված 7-ի 5.1-ին, Հավելված 9-ի 16-րդ, Հավելված 19-ի 23-րդ, Հավելված 20-ի 25-րդ, Հավելված 21-ի 28-րդ կետերում.

ա. «մինչև 18 տարեկան» բառերից առաջ լրացնել «մեկ դեղաչափ պատվաստված անձանց՝ Էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական ԱՐՄԵԴ համակարգից արտածված պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու դեպքում,» բառերը.

բ. լրացնել նոր նախադասություն հետևյալ բովանդակությամբ.

«Կոնկրետ պատվաստանյութի համար դեղաչափերի միջև սահմանված ինտերվալի առավելագույն ժամկետից ավել ժամանակամիջոցի դեպքում երկրորդ դեղաչափը չստացած անձինք մուտք են գործում ներկայացնելով առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից նախաորակավորված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի 24 ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք՝ արտածված Էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական ԱՐՄԵԴ համակարգից՝ համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 4379-Լ հրամանի պահանջների:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունվարի 2022 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation