Basic information
Number
N 545-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (16.03.2022-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Հրապարակվել է միասնական կայքում
Enactment organisation
Երևան քաղաքի ավագանի
Enactment date
15.03.2022
Signing organisation
Երևանի քաղաքապետ
Signing date
15.03.2022
Effective date
16.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

15 մարտի 2022 թ.

N 545-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

 

«ՄԱՐՇԱԼ ՓՐՈՋԵՔԹ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքի 13-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1293-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով և 3-րդ կետով, Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 10-ի N 93-Ն որոշմամբ, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 2022 թվականի փետրվարի 28-ի հ.7-3-14/7/16191-22 գրությամբ տրված համաձայնությունը՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Թույլատրել «ՄԱՐՇԱԼ ՓՐՈՋԵՔԹ» ՍՊԸ-ին սույն որոշման հավելվածում նշված տարածքում և սահմանված պայմաններով կազմակերպել ծառայողական ավտոկայանատեղ:

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ 

Հր. ՍԱՐԳՍՅԱՆ

 

2022 թ. մարտի 15

Երևան

 

Հավելված

Երևան քաղաքի ավագանու

 2022 թվականի մարտի 15-ի

 N 545-Ա որոշման

 

«ՄԱՐՇԱԼ ՓՐՈՋԵՔԹ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Հ/Հ

Դիմող

Ծառայողական ավտոկայանատեղի տարածքի հասցե

Կայանատեղում «ավտոտեղ»-երի քանակ (տարածքի չափեր) և կայանման ձև

Կազմակերպչի կողմից վճարված տեղական վճար

Այլ տրանսպորտային միջոցների կայանման սահմանափակում, աշխատանքային ռեժիմ

1

«ՄԱՐՇԱԼ ՓՐՈՋԵՔԹ» ՍՊԸ

Ալեք Մանուկյան փողոցում հ. 4/7 շենքի հարակից ճանապարհահատված

6 (45,0 գծմ), մեքենաների հաջորդական տեղաբաշխմամբ՝ մեկ շարքով

տարեկան

աշխատանքային ռեժիմը՝ շուրջօրյա սահմանափակմամբ բացառությամբ Ալեք Մանուկյան հ. 4/7 հասցեի այլ սեփականատերերի և օրինական տիրապետողների

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation