ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
| 
 23 մարտի 2022 թվականի  | 
N 121-Ն | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 494-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 29-ի «Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող անձանց կողմից ներկայացվող հաշվետվությունների ձևերը և ներկայացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 494-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
1) Որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով.
«5) հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների համար հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների դրույքաչափերի հաշվարկման հիմք ընդունվող ցուցանիշների վերաբերյալ հաշվետվության ձևը՝ համաձայն N5 հավելվածի:».
2) Որոշման N1 հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված ձևերին համապատասխան հաշվետվությունները Հանձնաժողով են ներկայացվում տարվա յուրաքանչյուր կիսամյակի համար՝ մինչև հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 30-ը, 4-րդ ենթակետով սահմանված ձևին համապատասխան հաշվետվությունը՝ յուրաքանչյուր տարվա համար՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 10-ը, իսկ 5-րդ ենթակետով սահմանված ձևին համապատասխան հաշվետվությունը՝ յուրաքանչյուր տարվա համար՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մայիսի 25-ը:».
3) Որոշումը լրացնել N5 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| 
 Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ՝ 
 ք. Երևան 23 մարտի 2022 թ.  | 
 
 
 Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ  | 
| 
 Հավելված Հաստատված է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող   | 
| 
 Հավելված N 5 Հաստատված է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող   | 
Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների համար հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների դրույքաչափերի հաշվարկման համար հիմք ընդունվող ցուցանիշների վերաբերյալ հաշվետվության ձև
_____________________________________________
(ընկերության անվանումը)
___________թվական
| 
 N  | 
 Ցուցանիշի անվանումը  | 
 Արժեքը, (ՀՀ դրամ, առանց ԱԱՀ)  | 
| 
 1.  | 
 Ընդհանուր հասույթ, այդ թվում՝  | 
|
| 
 1)  | 
 կարգավորվող գործունեությունից, այդ թվում՝  | 
|
| 
 ա.  | 
 շարժական կապի ծառայություններից, այդ թվում՝  | 
|
| 
 ա1.  | 
 ձայնային ծառայությունից  | 
|
| 
 ա2.  | 
 տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունից  | 
|
| 
 ա3.  | 
 կարճ հաղորդագրությունների (SMS) ծառայությունից  | 
|
| 
 ա4.  | 
 փոխկապակցման ծառայությունից  | 
|
| 
 ա5.  | 
 այլ ծառայություններից  | 
|
| 
 բ.  | 
 ամրակցված կապի ծառայություններից, այդ թվում՝  | 
|
| 
 բ1.  | 
 ձայնային ծառայությունից  | 
|
| 
 բ2.  | 
 տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունից  | 
|
| 
 բ3.  | 
 փոխկապակցման ծառայությունից  | 
|
| 
 բ4.  | 
 կապուղիների վարձակալության ծառայությունից  | 
|
| 
 բ5.  | 
 այլ ծառայություններից  | 
|
| 
 2)  | 
 չկարգավորվող գործունեությունից  | 
| 
 _____________________________ /իրավասու անձի ստորագրություն/  | 
 __________________________ /անուն, ազգանուն/  | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մարտի 2022 թվական: