Basic information
Number
ՀՕ-77-Ն
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (01.01.2023-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2022.04.04-2022.04.17 Պաշտոնական հրապարակման օրը 12.04.2022
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
23.03.2022
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
12.04.2022
Effective date
01.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի մարտի 23-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.10-19.13-րդ հոդվածներով.

 

«Հոդված 19.10. Վայրի կենդանիների, դրանց արգասիքների, կենդանաբանական հավաքածուների կամ առանձին նմուշների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման և (կամ) Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման թույլտվություն տրամադրելու համար պետական տուրքի դրույքաչափերը

1) վայրի կենդանիների, դրանց արգասիքների, կենդանաբանական հավաքածուների կամ առանձին նմուշների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման և (կամ) Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման թույլտվություն տրամադրելու համար, բացառությամբ սույն օրենքի 19.6 հոդվածով նախատեսված դեպքերի՝

 բազային տուրքի չափով, եթե սույն օրենքով այլ դրույքաչափ նախատեսված չէ

Հոդված 19.11. Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվություն տրամադրելու համար պետական տուրքի դրույքաչափերը

1) անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվություն տրամադրելու համար՝

 բազային տուրքի չափով

Հոդված 19.12. Կիսաազատ պայմաններում պահվող՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների՝ սկսած երկրորդ կենսունակ սերնդից, օգտագործման նպատակով թույլտվություն տրամադրելու համար պետական տուրքի դրույքաչափերը

1) կիսաազատ պայմաններում պահվող՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների՝ սկսած երկրորդ կենսունակ սերնդից, օգտագործման թույլտվություն տրամադրելու համար՝

 բազային տուրքի չափով

Հոդված 19.13. Կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման պայմանագրի կնքման համար պետական տուրքի դրույքաչափերը

1) գյուղատնտեսական և արդյունագործական նպատակով՝

2) սոցիալական նպատակով՝

3) բնապահպանական, գիտահետազոտական, կրթական և վերարտադրության կազմակերպման նպատակներով՝

4) Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործման նպատակով՝

 բազային տուրքի չափով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից։

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2022 թ. ապրիլի 12

Երևան
ՀՕ-77-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 ապրիլի 2022 թվական: