Basic information
Number
թիվ 93
Type
Որոշում
Act type
Ինկորպորացիա (11.10.2020-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2022.05.02-2022.05.15 Պաշտոնական հրապարակման օրը 06.05.2022
Enactment organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Enactment date
03.11.2016
Signing organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Signing date
03.11.2016
Effective date
01.12.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 նոյեմբերի 2016 թվականի

թիվ 93

քաղ. Աստանա

 

ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 30-րդ հոդվածին և «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23–ի համաձայնագրի 7–րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

Սահմանել, որ՝

1. Մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը (ներառյալ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինները, Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, դեղամիջոցների պետական գրանցում (վերագրանցում, գրանցման հաստատում, դեղապատրաստուկի գրանցման դոսյեում փոփոխությունների կատարում) իրականացնելիս փոխադարձաբար ճանաչում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից տրված փաստաթղթերը, որոնք հաստատում են դեղապատրաստուկների արտադրության համապատասխանությունը Եվրասիական տնտեսական միության պատշաճ արտադրական գործունեության պահանջներին կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում արտադրված դեղապատրաստուկների համար՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պատշաճ արտադրական գործունեության պահանջներին։

2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը (ներառյալ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինները, Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, դեղապատրաստուկի գրանցման դոսյեի վերագրանցում, գրանցման հաստատում, փոփոխությունների կատարում իրականացնելիս փոխադարձաբար ճանաչում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից տրված փաստաթղթերը, որոնք հաստատում են դեղապատրաստուկների արտադրության համապատասխանությունը Եվրասիական տնտեսական միության պատշաճ արտադրական գործունեության պահանջներին կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում արտադրված դեղապատրաստուկների համար՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պատշաճ արտադրական գործունեության պահանջներին։

(1-ին կետը խմբ. 04.09.20 թիվ 66)

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում սույն Որոշումը պաշտոնական հրապարակելու օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

   

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

  

  

 

 

  

Մ. Գրիգորյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 մայիսի 2022 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
04.09.2020, թիվ 66 11.10.2020, թիվ 93
Changed acts
Changing Act Corresponding incorporation