Basic information
Number
ՀՕ-77-Ն
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (26.06.2004-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2004.06.16/31(330) Հոդ.734
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
11.05.2004
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
07.06.2004
Effective date
26.06.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2004 թվականի մայիսի 11-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 16-րդ հոդվածի 36-րդ կետի «ժե2» և «ժե3» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«ժե2) շարժական գույքի (բացառությամբ գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաների) գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցում կատարելու համար

բազային տուրքի կրկնապատիկի չափով

ժե3) գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաների գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցում կատարելու համար

բազային տուրքի չափով»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2004 թ. հունիսի 7
Երևան
ՀՕ-77-Ն