«Գրանցված է» 
ՀՀ արդարադատության 
նախարարության կողմից
25 դեկտեմբերի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 60303410
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
| 7 նոյեմբերի 2003 թ. | N 26-Ն | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՁԵՎ ԹԻՎ 11-ԿԱՊ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) «ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել Ձև թիվ 11-Կապ (եռամսյակային) «Կապի ծառայությունների և աշխատանքի մասին» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարի 2000 թվականի ապրիլի 6-ի «Պետական վիճակագրական հաշվետվություններ և դրանց լրացման մեթոդական ցուցումներ հաստատելու մասին» թիվ 30 հրամանը:
| Նախագահ` | Ս. Մնացականյան | 
| Հավելված 1 | 
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 11-ԿԱՊ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն հրահանգը սահմանում է «ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 11-ԿԱՊ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
1.2. Հաշվետվությունը ներկայացնում են կապի ծառայություններ մատուցող կազմակերպությունները, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:
1.3. Հաշվետվությունը լրացվում է աճողական կարգով` տարվա սկզբից:
1.4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հաշվետվությունը կազմված է 2 բաժնից. Կապի ծառայությունները (բաժին 1), Կապի աշխատանքի որակը (բաժին 2):
2.1. Հաշվետվության 1-ին բաժնում ցույց են տրվում կապի ծառայությունների ծավալները:
110-231 տողերի լրացման համար հիմք են հանդիսանում փոստային փոխանակումների հաշվառման ձևերը, ինչպես նաև փոստային, հեռագրային և միջազգային հեռախոսային փոխանակումների ամփոփացուցակները:
2.2. 240-255 տողերում լրացվում են միջազգային փոստի փաստացի ծավալները:
Նամակագրության գծով (տող 240-245) տվյալները ցույց են տրվում կիլոգրամներով` առանձնացված ըստ ելքային և մուտքային փոխանակումների, վերջիններս էլ` ըստ ցամաքային և օդային տրանսպորտով առաքումների:
Ծանրոցների գծով (տող 250-255) տվյալները ցույց են տրվում հատերով` առանձնացված ըստ ելքային և մուտքային փոխանակումների, վերջիններս էլ` ըստ ցամաքային և օդային տրանսպորտով առաքումների:
2.3. Հաշվետվության 2-րդ բաժնի 260-271 տողերում ցույց է տրվում փոստային առաքումների կորուստների և հափշտակումների, փոխանցված միջոցների պակասուրդների և հափշտակումների գումարը հաշվետու ժամանակաշրջանում:
«Փոստային առաքումների կորուստներ և հափշտակումներ (տող 260)»-ում արտացոլվում են պատվիրված նամակների և խաչկապերի, գնահատված նամակների և խաչկապերի, սովորական և գնահատված ծանրոցների առաքումների հետ կապված կորուստներն ու հափշտակումները` կատարված կապի կազմակերպությունների և այլ կազմակերպությունների (քաղաքացիական ավիացիայի մարմինների, երկաթուղային տրանսպորտի) մեղքով, ներառյալ հրդեհների և այլ բնական աղետների հետ կապված կորուստներն ու հափշտակումները:
Փոխանցվող դրամական միջոցների պակասորդի և հափշտակումների (տող 270) մեջ ներառվում են փոխանցվող դրամական միջոցների պակասած գումարները, ներառյալ կապի բաժանմունքների աշխատողների և փոստատարների կողմից կատարված հափշտակումները, ինչպես նաև ճանապարհին կատարված կողոպուտները և կեղծ փաստաթղթերով վճարված գումարները:
2.4. 280 և 290 տողերի ցուցանիշները բնութագրում են ներհանրապետական (միջքաղաքային) և միջազգային հեռախոսակայանների աշխատանքը: 280 տողում ցույց է տրվում վերը նշված հեռախոսակայանների չաշխատած կապուղի/ժամերի քանակը, 290 տողում` ներհանրապետական (միջքաղաքային) և միջազգային մայրուղային գծերի խափանումները (վնասվածքները):
2.5. Հաշվետվության 300-341 տողերը բնութագրում են քաղաքային և գյուղական հեռախոսային կապի աշխատանքի որակը (քաղաքային հեռախոսակայանների և գյուղական հեռախոսակայանների չաշխատած կապուղի/ժամերի և հեռախոսակայանների խափանումները): 310 և 320 տողերում լրացվում է քաղաքային հեռախոսակայանների և գյուղական հեռախոսակայանների խափանումների վերաբերյալ հայտերի ընդհանուր քանակը: 311 և 321 տողերում ցույց են տրվում հայտնաբերված խափանումները, որոնց հետևանքով խախտվել է հեռախոսակապը (հեռախոսը չի աշխատել): Հաշվետվության բոլոր ցուցանիշները լրացվում են հաշվետու և նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համար:
|  | ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ  | 
| Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի | 
| ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ | 
| Ներկայացվում է | Ներկայացնում են | Հաշվետվության | 
| Ազգային վիճակագրական ծառայություն | Կապի ծառայություններ մատուցող կազմակերպությունները, հիմնարկները և անհատ ձեռնարկատերերը | մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 10-ը | 
| Ով է ներկայացնում _________________________________ (անվանումը) 
 Փաստացի գործունեության հիմնական տեսակը ________________ ______________________________________________ 
 Գտնվելու վայրը ___________________________________ 
 ____________________________________ I_I_I_I_I_I_I (փոստային դասիչ) Մարզը ____________________ Համայնքը ______________ 
 Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I 
 Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I_I 
 Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I 
 Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից | ՁԵՎ ԹԻՎ 11-ԿԱՊ (եռամսյակային) 
 «Հաստատված է» Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 7 նոյեմբերի 2003 թ. թիվ 26-Ն որոշմամբ 
 | |
| Չլրացնել ò | ||
| 
 Մարզը I_I_I_ Համայնքը I_I_I_I | ||
| Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: | ||
ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ
Հունվար - ___________ 200__ թ.
1. Կապի ծառայությունները
| Ցուցանիշի անվանումը | Տողի համարը | Չափի միավորը | Հաշվետու տարվա ընթացքում | Նախորդ տարվա ընթացքում | 
| Ա | Բ | Գ | 1 | 2 | 
| Պարբերական հրատարակություններ (թերթեր, ամսագրեր) ըստ բաժանորդագրության և հատավաճառի | 110 | հազար | 
 | 
 | 
| այդ թվում` թերթեր | 111 | -"- | 
 | 
 | 
| ամսագրեր | 112 | -"- | 
 | 
 | 
| Նամակներ, բացիկներ, հասարակ և պատվիրված խաչկապեր (բանդեռոլներ) | 120 | -"- | 
 | 
 | 
| Գնահատված խաչկապեր, նամակներ | 130 | -"- | 
 | 
 | 
| Սովորական և գնահատված ծանրոցներ | 140 | -"- | 
 | 
 | 
| Փոստային և հեռագրային դրամական փոխանցումներ (առանց կենսաթոշակների) | 150 | -"- | 
 | 
 | 
| Կենսաթոշակների վճարում | 160 | -"- | 
 | 
 | 
| Բյուջեով նախատեսված ընտանեկան նպաստների վճարում | 170 | -"- | 
 | 
 | 
| Հեռագրեր | 180 | հազար | 
 | 
 | 
| որից` հաղորդվել են հսկվող ժամկետում | 181 | -"- | 
 | 
 | 
| 180 տողից` ներհանրապետական | 182 | -"- | 
 | 
 | 
| Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ | 183 | -"- | 
 | 
 | 
| այլ երկրներ | 184 | -"- | 
 | 
 | 
| Ներհանրապետական (միջքաղաքային) և միջազգային ելից ավտոմատ կանչերի ընդհանուր քանակը | 190 | -"- | 
 | 
 | 
| այդ թվում` ներհանրապետական | 191 | -"- | 
 | 
 | 
| Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ | 192 | -"- | 
 | 
 | 
| այլ երկրներ | 193 | -"- | 
 | 
 | 
| 190 տողից` ավարտվել են խոսակցությամբ | 194 | -"- | 
 | 
 | 
| այդ թվում` ներհանրապետական | 194.1 | -"- | 
 | 
 | 
| Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ | 194.2 | -"- | 
 | 
 | 
| այլ երկրներ | 194.3 | -"- | 
 | 
 | 
| Ներհանրապետական (միջքաղաքային) և միջազգային հեռախոսային խոսակցությունների պատվերներ - ընդամենը | 200 | -"- | 
 | 
 | 
| այդ թվում` ներհանրապետական | 201 | -"- | 
 | 
 | 
| Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ | 202 | -"- | 
 | 
 | 
| այլ երկրներ | 203 | -"- | 
 | 
 | 
| 200 տողից` իրականացվել են | 204 | 
 | 
 | 
 | 
| այդ թվում` ներհանրապետական | 204.1 | -"- | 
 | 
 | 
| Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ | 204.2 | -"- | 
 | 
 | 
| այլ երկրներ | 204.3 | -"- | 
 | 
 | 
| Ներհանրապետական (միջքաղաքային) և միջազգային հեռախոսային խոսակցություններ-ընդամենը (տող 194 + 204) | 210 | -"- | 
 | 
 | 
| այդ թվում` ներհանրապետական | 211 | -"- | 
 | 
 | 
| Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ | 212 | -"- | 
 | 
 | 
| այլ երկրներ | 213 | -"- | 
 | 
 | 
| Էլեկտրոնային փոստի հաղորդումներ | 220 | կբայթ | 
 | 
 | 
| որից`միջազգային | 221 | -"- | 
 | 
 | 
| Ֆաքսիմիլային հաղորդումներ | 230 | թերթ | 
 | 
 | 
| որից`միջազգային | 231 | -"- | 
 | 
 | 
| Միջազգային փոստափոխանակումներ  | 240 | կգ | 
 | 
 | 
| որից`Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ | 241 | -"- | 
 | 
 | 
| ելքային ավիա | 242 | -"- | 
 | 
 | 
| որից`Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ | 243 | -"- | 
 | 
 | 
| մուտքային վերգետնյա | 244 | -"- | 
 | 
 | 
| մուտքային ավիա | 245 | -"- | 
 | 
 | 
| Ծանրոցներ | 250 | հատ | 
 | 
 | 
| որից`Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ | 251 | -"- | 
 | 
 | 
| ելքային ավիա | 252 | -"- | 
 | 
 | 
| որից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ | 253 | -"- | 
 | 
 | 
| մուտքային վերգետնյա | 254 | -"- | 
 | 
 | 
| մուտքային ավիա | 255 | -"- | 
 | 
 | 
2. Կապի աշխատանքի որակը
| Ցուցանիշի անվանումը | Տողի համարը | Չափի միավորը | Հաշվետու տարվա ընթացքում | Նախորդ տարվա ընթացքում | 
| Ա | Բ | Գ | 1 | 2 | 
| Փոստային առաքումների կորուստները և հափշտակումները | 260 | դրամ | 
 | 
 | 
| որից`հաշվետվությունը կազմող կապի կազմակերպությունների մեղքով | 261 | -"- | 
 | 
 | 
| Փոխանցվող դրամական միջոցների պակասուրդը և հափշտակումները | 270 | -"- | 
 | 
 | 
| որից`հաշվետվությունը կազմող կապի կազմակերպությունների մեղքով | 271 | -"- | 
 | 
 | 
| Ներհանրապետական (միջքաղաքային) և միջազգային հեռախոսակայանների չաշխատած ժամերը - ընդամենը | 280 | կապուղի/ժամ | 
 | 
 | 
| Ներհանրապետական (միջքաղաքային) և միջազգային մայրուղային գծերի խափանումները (վնասվածքներ) - ընդամենը | 290 | -"- | 
 | 
 | 
| Քաղաքային և գյուղական հեռախոսակայանների չաշխատած ժամերը - ընդամենը | 300 | -"- | 
 | 
 | 
| Ընդունվել են հայտեր քաղաքային հեռախոսակայանների հեռախոսային խափանումների վերաբերյալ - քանակը | 310 | հատ | 
 | 
 | 
| Հայտնաբերվել են խափանումներ քաղաքային հեռախոսակայաններում - ընդամենը | 320 | -"- | 
 | 
 | 
| որից`վերացվել են մեկ օրվա ընթացքում | 321 | -"- | 
 | 
 | 
| Ընդունվել են հայտեր գյուղական հեռախոսակայանների հեռախոսային խափանումների վերաբերյալ - քանակը | 330 | -"- | 
 | 
 | 
| Հայտնաբերվել են խափանումներ գյուղական հեռախոսակայաններում - ընդամենը | 340 | -"- | 
 | 
 | 
| որից`վերացվել են մեկ օրվա ընթացքում | 341 | -"- | 
 | 
 | 
| Ղեկավար | ________________  | ___________________  | 
| Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) | ________________  | ___________________  | 
| ________________ | __ ______200__թ. | |
| 
 | ||
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 28.10.2005, N 14-Ն | 05.01.2006, N 26-Ն | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|