Basic information
Number
ԲԴԽ-49-Ն-17
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (25.05.2022-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2022.05.16-2022.05.29 Պաշտոնական հրապարակման օրը 24.05.2022
Enactment organisation
Բարձրագույն դատական խորհուրդ
Enactment date
19.05.2022
Signing organisation
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար
Signing date
19.05.2022
Effective date
25.05.2022

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

ԲԴԽ-49-Ն-17

2022 թ.

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ ԲԴԽ-16-Ն-6 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի մարտի 25-ի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի տոկոսաչափեր սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-16-Ն-6 որոշման Հավելված 1-ի 23-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Դատավորի կողմից վարույթ ընդունված քրեական գործերով գործն ըստ էության չլուծող/միջանկյալ դատական ակտերի դեմ բերված բողոքները, մինչև Ծրագրի միջոցով բաշխում իրականացնելու հնարավորություն ունենալը, Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի կողմից, սույն որոշմամբ սահմանված հավասարաչափ բաշխման չափանիշներին համապատասխան, բաշխվում են միայն մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության հետ կապված գործերով վերանայումն իրականացնող առանձին դատավորների միջև:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Բարձրագույն դատական
խորհրդի նախագահի

պաշտոնակատար

Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

 

2022 թ. մայիսի 19

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 մայիսի 2022 թվական: