Basic information
Number
ՀՕ-130-Ն
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (01.08.2022-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2022.05.30-2022.06.12 Պաշտոնական հրապարակման օրը 08.06.2022
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
25.05.2022
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
07.06.2022
Effective date
01.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի մայիսի 25-ին

 

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ չորրորդ պարբերությունով.

«Պարտադիր տասներկուամյա միջնակարգ կրթության իրավունքի իրացման համար սույն հոդվածի 7-րդ մասի առաջին պարբերությունում նշված տարիքային սահմանափակումը չի տարածվում քրեակատարողական հիմնարկներում ազատազրկման ձևով պատիժ կրող այն դատապարտյալների վրա, որոնց պատժից ազատման ժամկետի լրանալուն կրթության իրավունքի իրացման վերաբերյալ գրավոր դիմում ներկայացնելու պահին մնացել է մեկ տարուց ավելի: Սույն պարբերությունում նշված անձինք իրենց ցանկությամբ կարող են իրացնել իրենց կրթության իրավունքը (միջնակարգ կրթություն ստանալ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:»:

 

Հոդված 2. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի օգոստոսի 1-ից:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2022 թ. հունիսի 7

Երևան
ՀՕ-130-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հունիսի 2022 թվական: