Basic information
Number
թիվ 15
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (21.03.2021-01.01.2022)
Status
Չի գործում
Source
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Enactment organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Enactment date
16.02.2021
Signing organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Signing date
16.02.2021
Effective date
21.03.2021
Interrupt date
01.01.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 փետրվարի 2021 թվականի

թիվ 15

քաղ. Մոսկվա

 

ԱԼՅՈՒՄԻՆԻ ԷԼԵԿՏՐՈԼԻԶԻ ՀԱՄԱՐ ԱԾԽԱԳՐԱՖԻՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Սահմանել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8545 19 000 0 և 8545 90 900 0 ծածկագրերով դասակարգվող՝ ալյումինի էլեկտրոլիզի համար ածխագրաֆիտային արտադրանքի առանձին տեսակների նկատմամբ՝ մաքսային արժեքի 0 տոկոսի չափով, սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2022 թվականի մարտի 31-ը ներառյալ:

2. Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի մեջ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8545 90 900 0 ծածկագրով դիրքում Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրությանը կատարվող «53Դ)» հղումը փոխարինել «52Դ)» հղմամբ.

բ) Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի 52Դ ծանոթագրությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«52Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքի 0 (զրո) %-ի չափով, կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի փետրվարի 16-ի թիվ 15 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2022 թվականի մարտի 31-ը ներառյալ։».

գ) Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի 53Դ ծանոթագրությունն ուժը կորցրած ճանաչել։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

                  կոլեգիայի նախագահ՝

 

Մ. Մյասնիկովիչ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
17.08.2021, թիվ 100 01.01.2022, թիվ 15
Changed acts
Changing Act Corresponding incorporation