Basic information
Number
թիվ 42
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (09.05.2021-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Enactment organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Enactment date
06.04.2021
Signing organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Signing date
06.04.2021
Effective date
09.05.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 ապրիլի 2021 թվականի

թիվ 42

քաղ. Մոսկվա

 

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ՀԵՏԱՁԳՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 38-րդ հոդվածի 16-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հունիսի 19-ի թիվ 103 որոշմամբ հաստատված՝ Ապրանքների մաքսային արժեքը հետաձգված կարգով որոշելու կարգում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» ենթակետով՝

«դ) եթե ներմուծվող ապրանքները ձևակերպվում են «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով և արտաքին տնտեսական պայմանագրի (կոնտրակտի) պայմաններին համապատասխան, որի համաձայն, ապրանքները վաճառվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արտահանելու համար, սահմանված չէ այդ ապրանքների համար վճարման ենթակա հաստատագրված գին, սակայն այդպիսի արտաքին տնտեսական պայմանագրում (կոնտրակտում) սահմանվել է ապրանքների վերջնական գնի հաշվարկման կարգը (ալգորիթմը, բանաձևը)՝ հաշվի առնելով ապրանքների հայտարարագրի գրանցման օրվանից հետո որոշված՝ դրա որակական (քանակական) բնութագրերը (օրինակ՝ կախված այն համաձուլվածքի լեգիրող տարրերի տեսակարար կշռից, որի քիմիական վերլուծությունն իրականացվում է ապրանքը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելուց հետո)։».

բ) 4-րդ կետում «3-րդ կետի համապատասխանաբար «ա», «բ» կամ «գ» ենթակետում» բառերը փոխարինել «3-րդ կետի համապատասխանաբար «ա», «բ», «գ» կամ «դ ենթակետում» բառերով.

գ) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» ենթակետով՝

«գ) սույն կարգի 3-րդ կետի «դ» ենթակետում նշված դեպքում՝ ապրանքների առավել բարձր գնի հիման վրա, որը կարող է հաշվարկվել` ելնելով ապրանքների հնարավոր որակական (քանակական) բնութագրերից՝ պայմանագրով սահմանված հաշվարկման կարգին (ալգորիթմին, բանաձևին) համապատասխան։».

դ) 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» ենթակետով՝

«գ) սույն կարգի 3-րդ կետի «դ» ենթակետում նշված դեպքում՝ ներմուծվող ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի հիման վրա, որը հաշվարկվել է` ելնելով ապրանքների փաստացի որակական (քանակական) բնութագրերից՝ պայմանագրով սահմանված հաշվարկման կարգին (ալգորիթմին, բանաձևին) համապատասխան։».

ե) 8-րդ կետի երկրորդ պարբերության մեջ «Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 376» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 160» բառերով».

զ) 15-րդ կետի «ա» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«սույն կարգի 3-րդ կետի «դ» ենթակետում նշված դեպքում՝ ներմուծվող ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի, որը հաշվարկվել է` ելնելով ապրանքների փաստացի որակական (քանակական) բնութագրերից՝ պայմանագրով սահմանված հաշվարկման կարգին (ալգորիթմին, բանաձևին) համապատասխան.».

է) 16–րդ կետի առաջին պարբերության մեջ «3» թիվը փոխարինել «5» թվով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

                  կոլեգիայի նախագահ՝

 

Մ. Մյասնիկովիչ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation