Basic information
Number
թիվ 131
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (30.10.2021-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Enactment organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Enactment date
28.09.2021
Signing organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Signing date
28.09.2021
Effective date
30.10.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 սեպտեմբերի 2021 թվականի

թիվ 131

քաղ. Մոսկվա

 

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԻՐԱԳՈՐԾԵԼԻՍ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 30-րդ կետին համապատասխան և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 200 որոշմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝

«Ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ժամանակավորապես ներմուծվող տրանսպորտային միջոցների վերաբերյալ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման ապահովում» ընդհանուր գործընթացն Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցության կանոնները.

«Ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ժամանակավորապես ներմուծվող տրանսպորտային միջոցների վերաբերյալ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման ապահովում» ընդհանուր գործընթացն Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցության կանոնակարգը.

«Ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ժամանակավորապես ներմուծվող տրանսպորտային միջոցների վերաբերյալ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման ապահովում» ընդհանուր գործընթացն Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելու համար կիրառվող էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների ձևաչափերի ու կառուցվածքների նկարագրությունը.

«Ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ժամանակավորապես ներմուծվող տրանսպորտային միջոցների վերաբերյալ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման ապահովում» ընդհանուր գործընթացին միանալու կարգը:

2. Ուժը կորցրած ճանաչել՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի ապրիլի 12-ի ««Ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ժամանակավորապես ներմուծվող տրանսպորտային միջոցների վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման ապահովում» ընդհանուր գործընթացն արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող տեխնոլոգիական փաստաթղթերի մասին» թիվ 33 որոշումը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի նոյեմբերի 14-ի «Մաքսային միության հանձնաժողովի որոշ որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 148 որոշման հավելվածի 3-րդ կետը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

                  կոլեգիայի նախագահ՝

 

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական

 հանձնաժողովի կոլեգիայի

2021 թվականի սեպտեմբերի 28-ի

 թիվ 131 որոշմամբ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: