Basic information
Number
ՀՕ-171-Ն
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (01.07.2022-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 28.06.2022
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
09.06.2022
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
27.06.2022
Effective date
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի հունիսի 9-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» 2005 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-85-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 3-րդ մասում «արդարացնող» բառը փոխարինել «ռեաբիլիտացնող» բառով:

 

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը «դատախազի» բառից հետո լրացնել «կամ քննիչի» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասում «հակակոռուպցիոն կոմիտե` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 6-րդ հավելվածով նախատեսված հանցավոր արարքների վերաբերյալ դեպքերով կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններ՝ պետական ծառայություն իրականացնող անձանց այլ հանցագործությունների վերաբերյալ դեպքերով» բառերը փոխարինել «նախաքննության մարմին՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված քննչական ենթակայության կանոններին համապատասխան» բառերով։

 

Հոդված 4. Օրենքի 22-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) ոստիկանության ծառայողի վերաբերյալ նախաքննության մարմին ուղարկված նյութերով մինչև քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն կազմելը կամ քրեական վարույթ նախաձեռնելուց հրաժարվելը կամ եզրափակիչ դատավարական ակտն օրինական ուժի մեջ մտնելը.».

2) 2.1-ին մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2022 թ. հունիսի 27

Երևան
ՀՕ-171-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հունիսի 2022 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation