Basic information
Number
ՀՕ-228-Ն
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (01.07.2022-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2022.07.11-2022.07.24 Պաշտոնական հրապարակման օրը 28.06.2022
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
09.06.2022
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
27.06.2022
Effective date
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի հունիսի 9-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 22-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) հայցվորները՝ քրեական վարույթի ընթացքում հատուցման ենթակա գույքային վնասի փոխհատուցման վերաբերյալ հայցերով.».

2) 1-ին մասի 7-րդ կետի «արդարացվածները» բառը փոխարինել «արդարացված մեղադրյալները» բառերով.

3) 1-ին մասի 7-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա. անօրինական քրեական հետապնդում հարուցելու, հարկադրանքի միջոցներ կիրառելու, դատապարտելու, ինչպես նաև իրավունքների կամ ազատությունների անօրինական այլ սահմանափակումների հետևանքով իրեն պատճառված վնասի գույքային հատուցման հայցերով,».

4) 1-ին մասի 7-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ. անազատության մեջ պահելու ձևով պատիժը կրելու ժամանակը բոլոր տեսակի աշխատանքային ստաժների մեջ հաշվակցելու հայցերով,».

5) 1-ին մասի 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» ենթակետով.

«ե. գույքն առգրավելու, արգելադրելու, բռնագրավելու կամ այլ կերպ տնօրինելու հետևանքով պատճառված վնասի հատուցման հայցերով.».

6) 5-րդ մասի «քաղաքացիական հայցի» բառերը փոխարինել «գույքային հայցի» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետը «ընտանեկան» բառից հետո լրացնել «գործերով» բառով, իսկ նույն կետի «քրեական գործերով» բառերը փոխարինել «քրեական վարույթներով» բառերով, «նախաքննական մարմիններ» բառերը՝ «նախաքննության մարմիններ» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 29-րդ հոդվածի հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Պետական իրավասու մարմինները կալանք և (կամ) արգելանք դնելու, ինչպես նաև արգելադրման միջոցով անշարժ գույքի նկատմամբ իրավունքի սահմանափակման պետական գրանցման համար ազատվում են պետական տուրքի վճարումից:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2022 թ. հունիսի 27

Երևան
ՀՕ-228-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հունիսի 2022 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation