Basic information
Number
N 36-Ն
Type
Որոշում
Act type
Պաշտոնական Ինկորպորացիա (02.07.2022-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2016.07.15/15(558) Հոդ.197
Enactment organisation
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Enactment date
17.06.2016
Signing organisation
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Signing date
17.06.2016
Effective date
01.01.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 հունիսի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 60616230

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

17 հունիսի 2016 թ.

ք. Երևան

N 36-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

(նախաբանը փոփ. 30.06.22 N 30-Ն)

1. Սահմանել, որ`

1) ընտրական տեղամասերը համարակալում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները` m/ո տեսքի թվազույգով, որտեղ m-ը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի համարն է, իսկ ո-ը` ընտրական տեղամասի հերթական համարը: Ընտրական տեղամասերը համարակալելիս նշվում է նաև տեղամասի գտնվելու վայրի (համայնքի) անվանումը.

2) ընտրական տեղամասերը համարակալվում են ըստ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքների: Յուրաքանչյուր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում ընտրական տեղամասերի համարակալումը կատարվում է սկսած 1-ից` մինչև տվյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում գտնվող հերթական վերջին ընտրական տեղամասը.

3) (ենթակետն ուժը կորցրել է 11.07.17 N 296-Ն)

4) տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում, բացառությամբ Երևանի ավագանու ընտրությունների, յուրաքանչյուր տարածքային ընտրական հանձնաժողով համարակալում է այն համայնքների ընտրական տեղամասերը, որտեղ կազմակերպում և անցկացնում է ընտրությունները:

(1-ին կետը փոփ. 11.07.17 N 296-Ն, 30.06.22 N 30-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

 

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան