Basic information
Number
N 955-Ն
Type
Որոշում
Act type
Պաշտոնական Ինկորպորացիա (08.07.2022-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2017.08.23/53(1328) Հոդ.817
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
10.08.2017
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
11.08.2017
Effective date
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 օգոստոսի 2017 թվականի N 955-Ն

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ ՎԱՐՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասը, 300-րդ հոդվածի 3-րդ մասը, 350-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 07.07.22 N 1018-Ն)

1. Սահմանել բնակչության պետական ռեգիստր վարող լիազոր մարմնի կողմից հարկային մարմին տեղեկություններ ներկայացվելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. օգոստոսի 11

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

օգոստոսի 10-ի N 955-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ ՎԱՐՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են բնակչության պետական ռեգիստր վարող լիազոր մարմնի կողմից հարկային մարմին անձնագրերի և նույնականացման քարտերի վերաբերյալ տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրված անձնագրերի և նույնականացման քարտերի վերաբերյալ տեղեկությունները (այսուհետ՝ տեղեկություն) հարկային մարմինն ստանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինքնաշխատ տեղեկատվական բազայից:

3. Հարկային մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինքնաշխատ տեղեկատվական բազայից հարցումների միջոցով ստանում է հետևյալ տեղեկությունները՝

1) վավեր անձնագրեր և նույնականացման քարտեր ունեցող անձանց մասին հետևյալ տվյալները՝

ա. անձնագրի սերիան,

բ. անձնագրի (նույնականացման քարտի) համարը,

գ. անձնագիր (նույնականացման քարտ) տալու օրը, ամիսը, տարեթիվը,

դ. անձնագրի (նույնականացման քարտի) վավերականության ժամկետի ավարտի օրը, ամիսը, տարեթիվը,

ե. անձնագիրը (նույնականացման քարտը) տրամադրող մարմինը (ծածկագիրը),

զ. քաղաքացու ազգանունը, անունը, հայրանունը,

է. քաղաքացու ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը,

ը. քաղաքացու սեռը,

թ. հաշվառման վայրը` մարզը, համայնքը, բնակավայրը, փողոցը, շենքը (տունը), բնակարանը,

ժ. հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը.

2) նոր անձնագրեր (նույնականացման քարտեր) ստացած անձանց մասին սույն կետի 1-ին ենթակետում նշված տվյալները.

3) անձնագրի (նույնականացման քարտի) կորստի կամ վավերականության ժամկետը լրանալու դեպքում անձնագիրը (նույնականացման քարտը) փոխանակելու կամ անձնագրային (նույնականացման քարտի) տվյալները փոփոխելու դեպքում ներկայացվում են անձի հին և նոր անձնագրի (նույնականացման քարտի)` սույն կետի 1-ին ենթակետում նշված տվյալները և հանրային ծառայության համարանիշը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը.

4) քաղաքացու մահվան դեպքում`

ա. մինչև մահն ունեցած անձնագրի (նույնականացման քարտի), սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված տվյալները, ընդ որում, հաշվառման վայրի վերաբերյալ նշվում է մահացած անձի վերջին հաշվառման վայրը,

բ. մահվան օրը, ամիսը, տարեթիվը,

գ. հանրային ծառայության համարանիշը, իսկ դրա բացակայության դեպքում՝ հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը:

4. Սույն կարգին համապատասխան տեղեկատվության փոխանցման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի «Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տվյալների բազաներում մշակվող անձնական տվյալներն էլեկտրոնային եղանակով փոխանցելու կարգը հաստատելու մասին» N 192-Ն որոշմամբ սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

Change History
Changing Act Corresponding incorporation
07.07.2022, N 1018-Ն 08.07.2022, N 955-Ն
Changed acts
Changing Act Corresponding incorporation