«ԳՐԱՆՑՎԱԾ է» 
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
4 հունիսի 2004 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 60504151
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
| 31 մայիսի 2004 թ.  | N 425-Ն | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 3 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ մասով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունվարի 29-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի կանոնադրությունը հաստատելու մասին» N 3 որոշմամբ հաստատված կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.
ա) 8-րդ կետի «ժ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժ) Օրենքի հիման վրա սահմանում է ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը.».
բ) 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «լդ2» և «լդ3» ենթակետերով.
«լդ2) Օրենքի հիման վրա սահմանում է մրցույթի և ատեստավորման արդյունքների վերաբերյալ գրավոր բողոք ներկայացնելու, դա քննության առնելու և որոշում կայացնելու կարգն ու ժամկետները.
լդ3) քննության է առնում մրցույթի և ատեստավորման արդյունքների վերաբերյալ ներկայացված գրավոր բողոքը»:
| ՀՀ քաղաքացիական ծառայության  | Մ. Բադալյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|