Basic information
Number
թիվ 73
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (27.05.2019-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Enactment organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Enactment date
14.05.2019
Signing organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Signing date
14.05.2019
Effective date
27.05.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

14 մայիսի 2019 թվականի

թիվ 73

քաղ. Մոսկվա

 

«ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ (ՓՈԽԱԴՐՄԱՆ), ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ (ԿԱՄ) ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ՝ ՈՐՊԵՍ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԻ 12-ՐԴ ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի «Տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթեր՝ որպես ապրանքների հայտարարագիր օգտագործելու կարգի մասին» թիվ 263 որոշմամբ հաստատված՝ «Տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթեր՝ որպես ապրանքների հայտարարագիր օգտագործելու կարգի մասին» հրահանգի 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 123 ենթակետով՝

«123) օտարերկրյա ապրանքների, որոնք բացառապես նախատեսված են WorldSkills («Ուորլդսքիլլս») մասնագիտական վարպետության պաշտոնական միջազգային մրցութային միջոցառումներ, Նոր ժամանակների միջազգային Հանզեյան օրերի շրջանակներում պաշտոնական միջազգային միջոցառումներ կազմակերպելիս և անցկացնելիս օգտագործելու համար, տեղափոխվում (տեղափոխվել) են Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով և ձևակերպվում են հատուկ մաքսային ընթացակարգով, ինչպես նաև ձևակերպվում են «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով՝ հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունը եզրափակելու նպատակներով, եթե նախկինում այդպիսի ապրանքները հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելիս հայտարարագրվել են ցանկի տրամադրմամբ.»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation