Basic information
Number
N 45-Ն
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (29.07.2022-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2022.07.11-2022.07.24 Պաշտոնական հրապարակման օրը 19.07.2022
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
15.07.2022
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
15.07.2022
Effective date
29.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

15 հուլիս 2022 թ.

N 45-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 09-Ի N 91-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և 34-րդ հոդվածի 1-ին մասը`

       

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

      

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 09-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հեմոդիալիզային բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման չափորոշիչը հաստատելու մասին» N 91-Ն հրամանի Հավելվածի 8-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«1) չարորակ նորագոյացությունների 4-րդ փուլ (երբ պացիենտին այլևս ցուցված չէ հակաուռուցքային սպեցիֆիկ բուժում և ցուցված է միայն պալիատիվ բժշկական օգնություն և սպասարկում)»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

   

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

        

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հուլիսի 2022 թվական: